Իրանում հրթիռակոծության հետևանքով հայ է մահացել
Հասարակություն
27.03.2026 | 18:16
Իրանում տեղի ունեցող հրթիռակոծությունների հետևանքով հայ է զոհվել։ Այս մասին Factor.am-ին հայտնել է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։
Նրա փոխանցմամբ՝ զոհվածը Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանն է, որը մահացել է իր աշխատավայրում։
Քեշիշյանի խոսքով՝ դեպքը հայկական թաղամասում չի եղել, այլ արտադրական տարածքում։
Ըստ նրա՝ հայ համայնքում այս պահին ամեն ինչ հանգիստ է։
Անի Թամրազյան