Ալիևին են ներկայացվել Պակիստանից գնված JF-17C կործանիչները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

27.09.2024 | 20:14
Փակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին
27.09.2024 | 20:12
Նյու Յորքի քաղաքապետը Անկարայի պահանջով Հայոց ցեղասպանության մասին հայտարարության չի արել
27.09.2024 | 20:00
Գաղտնիք չէ՝ ՌԴ-ն ուզում է ՀՀ-ում իշխանություն փոխվի․ կապ եմ տեսնում ՌԴ-ի և զինված հեղաշրջում պատրաստած խմբի միջև․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2024 | 19:54
Ծանրորդ Աշոտ Մովսիսյանը դարձավ ծանրամարտի երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
27.09.2024 | 19:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում
27.09.2024 | 19:22
Ռուսական ուժերը Կրիվոյ Ռոգում հարվածել են ոստիկանության շենքին. կա զոհ
27.09.2024 | 19:08
ՍԴ-ն հրապարակել է սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ որոշման տեքստը
27.09.2024 | 19:00
2018-ին իշխանության եկած մարդիկ համարել են՝ Արցախի հանձնումը ՀՀ-ն անվտանգ կդարձնի, ՀՀ-ն պարտվել է նախ գաղափարական առումով․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2024 | 18:52
Եռաբլուրի լուռ պատմությունը. 44-օրյա պատերազմի մեկնարկից 4 տարի է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2024 | 18:44
ՔՊ խմբակցության 27 պատգամավոր է միացել Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին
27.09.2024 | 18:40
ՌԴ-ում ուղղաթիռ է վթարվել, որում եղել է շրջանային պատգամավոր ու գործարար
27.09.2024 | 18:30
Թմրանյութերը՝ սպառնալիք ազգային անվտանգությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2024 | 18:24
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ
27.09.2024 | 18:16
Երեք ոսկե մեդալ մեկ Աստղագիտության միջազգային օլիմպիադայից
27.09.2024 | 18:08
Ես նկատեցի Փաշինյանի դրական մոտեցումը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը․Էրդողան
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին են ներկայացվել ժամանակակից, թեթև, բոլոր եղանակային պայմանների համար նախատեսված բազմաֆունկցիոնալ JF-17C (Block-III) ինքնաթիռները, որն ադրբեջանական կողմը գնել է Պակիստանից։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ինքնաթիռներն արդեն իսկ ընդգրկված են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանոցում։

Դրանք մշակվել են Պակիստանի ավիացիոն համալիրի և Չինաստանի Չենդու ավիացիոն կորպորացիայի համատեղ նախագծի շրջանակում, ունակ են թռչել ցերեկային և գիշերային ռեժիմներով։

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն ու Պակիստանի ավիացիոն համալիրի նախագահ, փոխմարշալ Հաքիմ Ռազան Ալիևին տեղեկացրել են ինքնաթիռի մարտավարական և տեխնիկական բնութագրերի ու այլ ցուցիչների, ինչպես նաև դրա շահագործման կանոնների մասին։ Նշվել է, որ JF-17C-ն (Block-III) միաշարժիչ բազմանպատակային մարտական ​​ինքնաթիռ է։

Հավելենք, որ դեռևս 2021 թվականի վերջին տեղեկություններ էին տարածվել, որ Բաքուն հետաքրքրված է պակիստանյան կործանիչներով։ Մասնավորապես, այդ մասին հայտարարել էր Իսլամաբադում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ Մեհման Նովրուզովը։

2024-ի հուլիսին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկօրյա պետական այցով Պակիստանում էր: Կողմերը քննարկել էին պաշտպանական արդյունաբերության նախագծեր։ Ալիևը Պակիստանի ռազմաօդային ուժերի Նուր Խան բազայի Իսլամաբադի Ազգային օդատիեզերական գիտատեխնիկական պարկում (NASTP) մասնակցել էր նաև ռազմական ցուցահանդեսի։

Միաժամանակ, այս տարվա փետրվարին տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ու Պակիստանի ավիացիոն համալիրը պայմանագիր են կնքել, որը կդառնա ասիական երկրի պատմության մեջ ամենամեծը։ Պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանը ձեռք է բերելու JF-17C Block-III կործանիչներ, ինչպես նաև ռեակտիվ ինքնաթիռների ուսումնական և մարտական ​​զինամթերք։ Համաձայնագրի արժեքը գնահատվում է 1,6 մլրդ դոլար։

Թուրքական աղբյուրներն էլ հայտնել էին, որ Պակիստանից Ադրբեջանի պատվիրած JF-17 Block III կործանիչները համալրվելու են թուրքական պաշտպանական արդյունաբերության կողմից արտադրված Bozdoğan և Gökdoğan «օդ-օդ» հրթիռներով։

Էմմա Չոբանյան